Էմինեմին հարցաքննել են Թրամփի հասցեին հնչեցրած սպառնալիքներից հետո․ Buzzfeed
Ամերիկացի ռեփ երգիչ Էմինեմը հարցաքննվել է ԱՄՆ գաղտնի ծառայության կողմից իր երգերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա դստեր՝ Իվանկայի հասցեին հնչեցրած սպառնալիքներից հետո, գրում Buzzfeed-ը։
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ գաղտնի ծառայության համաձայն՝ ռեփ կատարողը իրեն «անընդունելի» է պահել։
Երգչին հարցաքննելու առիթ է դարձել վերջինիս Framed («Շրջանակված») երգի բառերը։ Երգում Էմինեմը, մասնավորապես, սպառնալիքներ է հնչեցնում Սպիտակ տան ղեկավարի և նրա դստեր հասցեին։
Երգի մասին, ըստ հաղորդման, իրավապահ մարմիններին հայտնել է «մտահոգ քաղաքացի», որը TMZ պարբերականի աշխատակից է եղել։ Սակայն աղբյուրը ենթադրում է, որ լրագրողն ընդամենը մեկնաբանություն է փորձել կորզել ծառայությունից։
Հատկանշական է, որ ռեփերը գաղտնի ծառայություններ կողմից հարցաքննվել է նաև 2018 թվականին, որի մասին հիշատակել էր իր The Ringer երգում։
2017-ին փառատոններից մեկի ժամանակ Էմինեմը երկրպագուներին դրդել էր հայհոյանքներ հնչեցնել Թրամփի հասցեին։









